Այսօր: Երկուշաբթի, 18 Նոյեմբերի 2019թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 704
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N 21
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 21


Զեկ. ՆԵԼՍՈՆ ՈՍԿԱՆՅԱՆ

ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԱՇՏՈՑԻ ԹԻՎ 3 ՀԱՍՑԵԻ ԹԻՎ 2 ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻՑ ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԿ-ԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Գորիսի համայնքների միություն ՀԿ-ի գործադիր տնօրեն Գ. Հարությունյանի 14.08.2013թ-ի գրությունը և Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը

Գորիսի քաղաքապետարանի սեփականություն հանդիսացող Մաշտոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքի 3-րդ հարկից 40.9 քմ ընդհանուր մակերեսով 2 սենյակ` 01.01.2014թ-ից մինչև 31.12.2018թ.-ը, վարձակալությամբ տրամադրել  Գորիսի համայնքների միության ՀԿ-ին, որպես գրասենյակ: 1 քմ-ի տարեկան վարձ սահմանել 4000 ՀՀ դրամ, 2015թ-ի և հաջորդող տարիների համար յուրաքանչյուր տարվա համար վարձի չափը նախորդ տարվա համեմատ ավելացնել 10 տոկոսով: Վճարման պարբերականույունը սահմանել եռամսյակային, վճարման վերջնաժամկետը` ոչ ուշ քան հաջորդ եռամսյակի առաջին ամսվա 20-ը: Վարձավճարի կետանցի դեպքում յուրաքանչյուր մեկ օրվա համար սահմանել տույժ չվճարված վարձավճարի գումար 0.15 տոկոսի չափով: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԵԼՍՈՆ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԻԳՐԱՆ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner