Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, 32-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով «ՀՀ վետերանների միավորում» հասարակական կազմակերպության միավորման խորհրդի նախագահ՝ Ս.Եսայանի 24.09.2015թ. թիվ 99 գրությունը և ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքային համայնքի ղեկավարի առաջարկությունը ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Նոր Վանքի Տափ թաղամասում, Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի հարևանությամբ, Վարարակն գետի ձախափնյա հատվածում, Ավանգարդ փողոցից մինչև Արցախյան խճուղի ձգվող փողոցն անվանակոչել ռազմական գործիչ, գեներալ-մայոր՝ Սերգեյ Կարապետյանի անվամբ: |