Այսօր: Երկուշաբթի, 18 Նոյեմբերի 2019թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 744
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N 2
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 2


Զեկ. ՆԵԼՍՈՆ ՈՍԿԱՆՅԱՆ

ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2014թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ավագանին ղեկավարվելով  <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետի, <Տեղական տուրքերի և վճարների մասին> ՀՀ օրենքի դրույթներով

1.Տալ համաձայնություն Գորիսի համայնքում սահմանելու   տեղական տուրքերի և տեղական վճարների հետևյալ դրույքաչափերը.
1/ Համայնքի տարածքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարատարապետաշինարարական նախագծին համապատասխան նոր շենքերի, շինությունների /ներառյալ ոչ հիմնական/ շինարարության /տեղադրման/  թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝
      հիմնական օբյեկտների համար՝
   ա) մինչև 300քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական /ամառանոցային/ տների, ինչպես նաև մինչև 200քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար՝ 15 000 դրամ
   բ) սույն կետի ՙա՚  ենթակետով չնախատեսված օբյեկտների համար՝
   բ.ա)201-ից մինչև 500քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝     30 000դրամ
   բ.բ) 501-ից մինչև 1000քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝  50 000դրամ
   բ.գ) 1001-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝  40000դրամ
   բ.դ) 3001-ից և ավելի  քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝  80000դրամ

   գ) մինչև 20քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 3000դրամ
   դ)20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 5000դրամ

  2/ Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման, աշխատանքների (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարատարապետաշինարարական նախագծով՝
         ա)չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն՝  3000դրամ. 
    բ)բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ  թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն կետի ՙա՚ ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը՝  օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխության մասով. 
   գ)նախատեսվում է միայն  կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ  թվում՝ ստորգետնյա) շինարարության կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը:


3/ Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույտվության համար տեղական տուրքը սահմանվում է  5 000դրամ

 4/Համայնքի տարածքում տեղական տուրքը սահմանվում է
ա/ ոգելից  և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր   եռամսյակի համար՝ 6  հազ. դրամ
բ/ ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր   եռամսյակի համար՝ 6.5 հազ. դրամ


5/ Համայնքի տարածքում` 
 ա)բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար` 100 դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար
բ) հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և /կամ/ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 240.000 ՀՀ դրամ:  
գ/ խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 40.000 ՀՀ դրամ:

գա/ համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է.

հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման դեպքում՝ 6000դրամ

ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման դեպքում՝ 1000դրամ

6/Համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ      առուվաճառքի ընթացիկ տարվա թույլտվության համար – 75 000դրամ

7/Համայնքի տարածքում` առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները /սաունաներ/, խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար`  տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է` 
ա/ առևտրի օբյեկտների համար` 50.0 հազ. դրամ
բ/ հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար – 50.0 հազ. դրամ:
գ/ բաղնիքների /սաունաների համար/ - 200.0 հազ. դրամ 
դ/խաղատների կազմակերպման համար 500.0 հազ. դրամ
ե/ շահումով խաղերի կազմակերպման համար- 300.0 հազ. դրամ
զ/ վիճակախաղերի կազմակերպման համար` 120.0 հազ. դրամ

8/ Համայնքի տարածքում  ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար՝ ընթացիկ տարում- 0:

9/ Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է՝
ա) Ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար 1500դրամ.
բ) Թունդ ալկոհոլային /սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս/ արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար 2500դրամ.
գ) Այլ արտաքին գովազդի համար 1000դրամ
դ) Դատարկ գովազդային վահանակների համար՝ 700դրամ

10/ Համայնքի տարածքում մարդատար տաքսու /բացառությամբ երթուղային  տաքսիների/ ծառայություն իրականացնելու  ընթացիկ տարվա թույլտվության համար-15.0 հազ. դրամ:

11/ Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեներ և կրկնօրինակներ տրամադրելու համար –   1000  դրամ:

12/ Համայնքի անվանումը ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 50000 դրամ

Գորիսի համայնքում սահմանել տեղական վճարների հետևյալ դրույքաչափերը.

1.Համայնքի տարածքում շինարարություն կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմանները մշակելու և հաստատելու, շինարարության ավարտը փաստագրելու համարª քաղաքապետարանի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար 15.0 հազ. դրամ
2.Համայնքի սեփականություն հանդիսացող հողերն հատկացնելու և վարձակալությամբ տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրական այլ աշխատանքների համար – 10.0 հազ. դրամ:
3. Քաղաքապետարանի կողմից մրցույթների և աճուրդների կազմակերպման աշխատանքների հետ կապված ծախսերի փոխհատուցման համար.
ա/ մրցույթների  մասնակիցների վճար- 5.0 հազ. դրամ
 բ/ աճուրդի  մասնակիցների վճար – 10.0 հազ. դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԵԼՍՈՆ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner