Ղեկավարվելով <Իրավական ակտերի մասին> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 5-րդ մասով, 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքային համայնքի ավագանու 2012թ. դեկտեմբերի 4-ի թիվ 74-Ա <Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին> որոշման N-1 հավելվածում կատարել փոփոխություն`համաձայն կից հավելվածի:
- Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքային համայնքի ավագանու 2014թ. դեկտեմբերի 22-ի թիվ 34-Ա <ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքային համայնքի ավագանու 2012թ-ի դեկտեմբերի 4-ի թիվ 74-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու և 2014թ-ի օգոստոսի 19-ի թիվ 8-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին> որոշումը:
|