Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը 1․ Գորիս համայնքի Գորիս քաղաքի Ա․ Սաթյան փողոցի թիվ 9/1 հասցեում գտնվող 0,00281հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը, որը սահմանազատվել է 09-003-0045-0028 կադաստրային ծածկագրից և որի նկատմամբ գոյություն չունի իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթուղթ՝ ճանաչել որպես Գորիս համայնքի սեփականություն:
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |