Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 44-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 որոշումը և ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցութային մշտական հանձնաժողովի առաջարկությունը
1. Հաստատել Գորիս քաղաքի տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցութային մշտական հանձնաժողովի 10.01.2019թ. նիստի արձանագրությունը՝ 2 օրինակից:
2. Ստեղծել փորձնական թիվ 5 երթուղի, և էական փոփոխություններ կատարել թիվ 4 երթուղում:
3.Երկու երթուղիների (թիվ4 և 5) սպասարկումը ժամանակավորապես հանձնել ԱՁ Վարդգես Պետրոսյանին
4.Աշխատակազմի քարտուղարին ապահովել սույնորոշումից բխողանհրաժեշտ գործառույթների իրականացումը: