Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման  մասին» ՀՀ օրենքի 16-րդ, 34-րդ, 54-55-րդ հոդվածներով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 31-32-րդ հոդվածներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը 1. Հաստատել  Գորիսի համայնքի 2016թ.  բյուջեն` 
ա ) եկամուտների   գծով` 483085.4 հազար դրամ. 
բ) ծախսերի   գծով` 483085.4 հազար դրամ. 
գ) դեֆիցիտը (պակասուրդը)`  0դրամ: 
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հատված 1-ի. 
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման` համաձայն հատված 2-ի. 
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 3-ի. 
5. «Հայաստանի Հանրապետության բյուջետային  համակարգի  մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` 
ա) թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների  միջև, 
բ) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:  |