Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 70-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 11-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 2-ի N 4 արձանագրային որոշմամբ և հիմք ընդունելով Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը     1. ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ 
1.1. ընդհանուր բաժնի 3-րդ կետի «17» թիվը փոխարինել «9» թվով: 
   1.2. III բաժնի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.    «17. Հաստատություն ընդունվում են մինչև վեց տարեկան երեխաները` նախադպրոցական պետական կրթական չափորոշիչներով սահմանված տարիքային հենքի և անհատական զարգացման առանձնահատկությունների հիման վրա ձևավորված խմբերում: Տարիքային հենքի վրա խմբերի ձևավորման անհնարինության դեպքում ձևավորվում են տարատարիք (խառը) խմբեր, որոնց գործունեությունն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի գերատեսչական ակտերի պահանջներին համապատասխան:»:    2. Հաստատել ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը:     3. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:  |