Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 44-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 որոշումը և ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցութային մշտական հանձնաժողովի առաջարկությունը
1. Հաստատել Գորիս քաղաքի տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցութային մշտական հանձնաժողովի 08.01.2019թ. նիստի արձանագրությունը՝ 2 օրինակից:
2.Գորիս քաղաքի վարչական տարածքում թիվ 2 և 3 ավտոբուսային երթուղիների սպասարկումը ժամանակավոր հանձնել «Լաստ» ՍՊԸ-ին, մինչևհաջորդմրցույթիկայանալը:
3. Աշխատակազմի քարտուղարին ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: