|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 նոյեմբերի 2025 թվականի N 831-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԻԳՈՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ԱՎՏՈՏՆԱԿ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481 հոդվածով, 76-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի ա) ենթակետով, հիմք ընդունելով Գորիս համայնքի ավագանու 2008 թվականի օգոստոսի 22-ի թիվ 86-Ա որոշմումը, և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի բնակիչ Իգոր Մնացականյանի 2025 թվականի հոկտեմբերի 3-ի դիմումը
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 144/17 հասցեի՝ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասում գտնվող 0,001984հա (վկ.N26082022-09-0020, ծածկագիր` 09-003-0216-0015) հողատարածքն ավտոտնակ կառուցելու համար՝ կառուցապատման իրավունքով հատկացնել Իգոր Մնացականյանին՝ պայմանագրի կնքման օրվանից 25 (քսանհինգ) տարի ժամկետով, 1քմ տարեկան վարձավճար սահմանելով 400 դրամ:
- Սահմանել, որ Իգոր Մնացականյանը պարտավոր է ավտոտնակի շին. մոնտաժային աշխատանքները սկսել համայնքապետարանի կողմից նախագծային փաստաթղթերը համաձայնեցնելուց, շինարարության թույլտվություն ստանալուց հետո, և շինարարությունը սկսելուց առաջ 3 օրվա ընթացքում տեղեկացնել համայնքի ղեկավարին` համաձայն N5 ձևի:
- Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|