Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>>  ՀՀ  օրենքի     20-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀօրենքի 16-րդ, 32-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ,  67-70-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2001թ-ի ապրիլի 12-իթիվ 286 որոշմամբև  հիմք ընդունելով Գորիսի քաղաքային համայնքի ղեկավարի առաջարկությունը 1.      ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի  քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման գոտում գտնվող Մաշտոցի փողոցի թիվ 165 հասցեի118.0քմ  հողատարածքը, որը չի հանդիսանում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս, հասարակական շինության կառուցման նպատակով / ծածկագիր`09-003-0231-0013, վկայական N26062015-09-0005, տրված՝ 26.06.2015/ աճուրդային  կարգով  օտարել, 1քմ  մեկնարկային գինըսահմանել`  __810____-դրամ:  |