Այսօր: Երեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2019թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1133
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N 15
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 15


Զեկ. ՄԵՆՈՒԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 90-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 30-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի տեղակալի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ` 8, դեմ` 0, ձեռնպահ` 0

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող հողերից բաց մրցույթով վարձակալության տրամադրելու մասին» թիվ 90-Ա որոշման  մեջ կատարել փոփոխություններ՝ 
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 90-Ա որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «վարձակալության» բառը փոխարինել «կառուցապատման իրավունքով» բառերով, «այգեգործությամբ զբաղվելու նպատակով» բառերը փոխարինել «գյուղմթերքների արտադրություն և ագրոտուրիզմ կազմակերպելու» բառերով: 
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 90-Ա որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «վարձակալության» բառը փոխարինել «կառուցապատման իրավունքով» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 90-Ա որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «վարձակալության» բառը փոխարինել «կառուցապատման իրավունքով» բառերով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԵՆՈՒԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱԿՈԲ ՕՐԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner