Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետով և հիմք ընդունելով Հարթաշեն գյուղի բնակիչ Էդգար Հարությունյանի 19.12.2018թ. թիվ 3290 դիմումը
1. Լենո Հարությունյանի, Գյուլնարա Գրիգորյանի, Արևիկ, Էդգար Լուսինե Հարությունյանների ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Գորիս համայնք, Հարթաշեն գյուղ, 1-ին փողոց թիվ 7>>:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: