Այսօր: Կիրակի, 16 Հունիսի 2019թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1378
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշում N 23-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 մայիսի 2019 թվականի N 23-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ /ԲՆԱԿԱՎԱՅՐԻ/ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ,ՀՀ ՊԱՇՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍԵՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 63-րդ հոդվածի 2-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 8-9 կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920 և 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշումներով, հիմք ընդունելով ՀՀ Պաշտպանության նախարարության 12.02.2019 պ/ն 035/189 նամակը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 11, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0                                                                                                                         

1. Տալ հավանություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծում կատարվող փոփոխությունները և համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողերի  այլ  գործառնական նշանակության հողատեսքերից 0.00905 հա /կադաստրային ծածկագրեր՝ /09-003-0001-0017/ հողատեսքը   փոխել  հասարակական կառուցապատման գործառնական  նշանակության,    արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ  արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական  օբյեկտների գործառնական  նշանակության 0.01263հա /կադաստրային  ծածկագիր  09-003-0001-0033/  հողատեսքը  փոխել  հասարակական կառուցապատման գործառնական  նշանակության,   հատուկ  նպատակային նշանակության  0.32830 հա  /կադաստրային ծածկագիր  09-003-0001-00/  հողատեսքը  փոխել  հասարակական կառուցապատման գործառնական  նշանակության,     բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման  գործառնական նշանակության հողատեսքերից 0.00470 հա /կադաստրային ծածկագրեր՝ /09-003-0680-0001/ հողատեսքը   փոխել  հասարակական կառուցապատման գործառնական  նշանակության,    ՀՀ  պաշպանության նախարարության անհատույց  օտարելու  համար:


Կողմ -11

ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԷՐԻԿ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՄՀԵՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱՐԻԿ

ԴՈԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ

ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ՂԵՎՈՆԴՅԱՆ ՄԱՍԻՍ

ՄԱՔՈՒՆՑ ՍԱՄՎԵԼ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՄԵՆ

ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner