Այսօր: Կիրակի, 16 Հունիսի 2019թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1244
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշում N 21-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 մայիսի 2019 թվականի N 21-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 63–րդ, 66-րդ հոդվածների  դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի բ/ ենթակետը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 10, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղի 38-րդ  փողոցի թիվ 41/1,41/2,41/3 հասցեում գտնվող / կադաստրային  ծածկագրեր 09-045-0076-0005, 09-045-0676-0002, 09-045-0668-0002,  վկայական N22032019-09-0017/ բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերից 827.2քմ, 150.7քմ, 6.1քմ  հողատարածքները, «Հին  Խնձորեսկ»  2018-2025 թվականների  ներդրումային  ծրագրի  «Ժայռ» համալիրի  շինարարության համար, ուղղակի վաճառքով կադաստրային արժեքով օտարել «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ին / հիմք ընդունելով  ՀՀ կառավարության 07.12.2017թ N51-41 արձանագրային  որոշումը

2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս  համայնքի Խնձորեսկ գյուղի 38-րդ  փողոցի թիվ 20,20/1,20/2,20/3,20/4,20/5,20/6  հասցեում գտնվող  շենք շինությունները 561.8քմ ընդհանուր մակերեսով ուղակի վաճառքով ՝ 1330 000 ՀՀ դրամով /հիմք «Արաքսուելթի» ՍՊԸ-ի ԱԱԳN19/20 գնահատման հաշվետվությունը/ վկայական N22032019-09-0031/ և շինությունների սպասարկման հողատարածքները, բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերից  869.1քմ, 3254.6քմ մակերեսներով, ուղղակի վաճառքով՝ կադաստրային արժեքով օտարել «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ին/ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 07.12.2017թ N51-41 արձանագրային  որոշումը

3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս  համայնքի Գորիս քաղաքի  Անկախության  փողոցի թիվ 7/19/1  հասցեում սեփականության իրավունքով  Մասիս  Ղևոնդյանին պատկանող ավտոտնակի / վկայական N08012019-09-0038 / սպասարկման համար առանձնացված բնակավայրերի խառը կառուցապատման 143.0քմ  հողատարածքը և Անկախության 7/19/2 հասցում գտնվող /վկայական N/N26032019-09-0010/, բնակավայրերի խառը կառուցապատման 57,0քմ  հողատարածքը, ուղղակի  վաճառքով՝ կադաստրային արժեքով օտարել Մասիս Ղևոնդյանին:

 4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս  համայնքի Գորիս քաղաքի Գ. Աշոտի փողոցի թիվ 40 հասցեում Սմբատ Արզումանյանին  սեփականության իրավունքով պատկանող տան ու տնամերձ  հողամասին հարակից  Գ. Աշոտի փողոցի թիվ 40/3 հասցեի  /վկայական N12032019-09-0012/ բնակավայրերի  բնակելի կառուցապատման հողերից 72.0քմ  հողատարածքը, բնակելի տան մոտեցում ապահովելու և սպասարկման կառույցներ կառուցելու նպատակով, ուղղակի  վաճառքով՝ կադաստրային արժեքով  օտարել Սմբատ Արզումանյանին : 

 


Կողմ -10

ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԷՐԻԿ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՄՀԵՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱՐԻԿ

ԴՈԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ

ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ՄԱՔՈՒՆՑ ՍԱՄՎԵԼ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՄԵՆ

ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(2.24 Մբ)
(2.39 Մբ)
(2.60 Մբ)
(4.23 Մբ)
(2.08 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner