Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մասով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի հունիսի 1 թիվ 1053-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51-Ն որոշումներով և համայնքի ղեկավարի առաջարկությունը
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող, Գորիս քաղաքի վարչական տարածքում գտնվող 0,18476հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողատարածքի (կադաստրային ծածկագիր՝ 09-003-0337-0001-ից) վրա առկա 915,0քմ ընդհանուր մակերեսով շինությունը (պահեստ), որը ներառված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի թիվ 51-Ն որոշմամբ հաստատված համայնքային գույքի ցանկում և նշված գույքի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ` ճանաչել Գորիս համայնքի սեփականություն:
- Սույն որոշման 1-ին կետով համայնքային սեփականություն ճանաչված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո, այն ներառել համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի ցանկում:
|