Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 558-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 դեկտեմբերի 2018 թվականի N 558-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ, 42-րդ հոդվածներով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ և 2191 պրիմ հոդվածներով, հետազոտելով Արմեն Գագիկի Աղաջանյանի (ծնված` 04.11.1978թ., անձնագիր` նք 005143524, տրված` 23.05.2014թ. 032-ի կողմից, հաշվառված է Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 150/8 հասցեում) կողմից կատարված վարչական իրավախախտման վերաբերյալ Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի աշխատակիցների կողմից 2018 թվականի դեկտեմբերի 19-ին կազմված արձանագրությունը և կից նյութերը, պարզեցի` ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 150/8 հասցեի բնակիչ` Արմեն Աղաջանյանը ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 19 շենքի հարևանությամբ գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցել է շինություն, այսինքն կատարել է արարք, որն առաջացնում է պատասխանատվություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությամբ:
Նկատի ունենալով, որ Արմեն Աղաջանյանի արարքը վարչական իրավախախտում է, նախատեսված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մաս 3-րդ պարբերությամ, ինչպես նաև ապահովելով փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը

1. Արմեն Գագիկի Աղաջանյանին ենթարկել վարչական պատասխանատվության, նրա նկատմամբ նշանակել վարչական տույժ, տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, այն է` 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

2. Արմեն  Աղաջանյանին կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում` Գորիսի համայնքապետարանի 900285125150 հաշվեհամարին և վճարման անդորրագիրը ներկայացվի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմին:
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում օրենքով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով։
4. Որոշման պատճենը երեք օրվա ընթացքում հանձնել Արմեն  Աղաջանյանին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշումը սահմանված կարգով Արմեն  Աղաջանյանին հանձնելու օրվանից հետո:
6. Սույն որոշման դեմ գանգատ կարող է տրվել որոշումը սահմանված կարգով հանձնելու օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 37

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner