Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի     16-րդ հոդվածի     20-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի    63-րդ հոդվածի    կետերով,  66-րդ հոդվածի  դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 6-րդ, 13-րդ կետի բ/ ենթակետը և Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը   
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 
1. Մաշտոցի փողոցի թիվ 9 հասցեում Ռոբերտ Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող վարչական շենքի ընդլայնման նպատակով, շենքին կից համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական   կառուցապատման գոտում գտնվող Մաշտոցի փողոցի թիվ 9/1 հասցեի 114.4մ  հողատարածքը  /ծածկագիր 09-003-0079-0027, վկայական N21022014-09-0024/, որը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել հրապարակային սակարկության միջոցով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Ռոբերտ Ալեքսանյանին, 1քմ հողի գինը` 810 դրամ:  |