Այսօր: Կիրակի, 16 Հունիսի 2019թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 644
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշում N 120-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 դեկտեմբերի 2018 թվականի N 120-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին>>  ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13 կետի գ/ ենթակետը և համայնքի ղեկավարի առաջարկությունը,որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 10 , դեմ՝  0, ձեռնպահ՝  0

Տալ համաձայնություն բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի  համայնքի Գորիս քաղաքի Արցախյան խճուղի թիվ 26/1 հասցեում գտնվող / վկայական N 26102018-04-0005/ բնակավայրերի այլ հողերից 702.0քմ  հողատարածքը, հասարկական շինություն կառուցելու նպատակով, 1քմ  մեկնարկային գինը սահմանելով  1500 ՀՀ դրամ:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի  համայնքի Գորիս քաղաքի Այգեստան փողոցի թիվ 8/1 հասցեում գտնվող / վկայական N10022016-09-0036/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից 400,0քմ  հողատարածքը, բնակելի տուն կառուցելու նպատակով, 1քմ  մեկնարկային գինը սահմանելով 1000 ՀՀ դրամ:

3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի  համայնքի Գորիս քաղաքի Արտաշեսյանների փողոցի թիվ 85/2 հասցեում գտնվող / վկայական N26112018-09-0010/ բնակավայրերի կառուցապատման հողերից 670.4քմ  հողատարածքը, բնակելի տուն կառուցելու  կառուցելու նպատակով, 1քմ  մեկնարկային գինը սահմանելով  1000 ՀՀ դրամ:                  4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի  համայնքի Գորիս քաղաքի Արտաշեսյանների փողոցի թիվ 85/3 հասցեում գտնվող / վկայական N26112018-09-0010/ բնակավայրերի կառուցապատման հողերից 835.5քմ  հողատարածքը, բնակելի տուն կառուցելու  կառուցելու նպատակով, 1քմ  մեկնարկային գինը սահմանելով  1000 ՀՀ դրամ:

5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի  համայնքի Գորիս քաղաքի Արզումանյան փողոցի թիվ 28/2 հասցեում գտնվող / վկայական N05122018-09-0013/ բնակավայրերի կառուցապատման հողերից 816.3քմ  հողատարածքը, բնակելի տուն կառուցելու  կառուցելու նպատակով, 1քմ  մեկնարկային գինը սահմանելով  1000 ՀՀ դրամ:

 


Կողմ -10

ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԷՐԻԿ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՄՀԵՐ

ԴՈԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ

ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ՄԱՔՈՒՆՑ ՍԱՄՎԵԼ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՄԵՆ

ՈՍԿԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ

ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(2.71 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner