Այսօր: Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2019թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 656
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
 
 

Համայնքի ղեկավար ԱՐԱ ԴՈԼՈՒՆՑ

Ծնվել է 1957թ. ապրիլի 5-ին, Գորիս քաղաքում, ծառայողի ընտանիքում։ 
1964թ. ընդունվել և 1974թ. ավարտել է Գորիսի թիվ 2 միջն. դպրոցը։ 
1974թ.-ին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ինժեներաշինարարական ֆակուլտետը և այն ավարտելուց հետո` 1979թ. աշխատանքի է անցել Գորիսի թիվ 21 ՇՄՇ-ում, սկզբում որպես շինվարպետ, այնուհետև` աշխղեկ ու աշխատել մինչև 1988թ.։ 
1988-1990թթ. աշխատել է ՀԿԿ Գորիսի շրջանային կոմիտեում` որպես կազմակերպական բաժնի հրահանգիչ։ 
1990թ. տեղափոխվել է աշխատանքի "Գորիսշին" շինմոնտաժային միավորում` որպես գլխավոր ինժեներ։ 
Նույն թվականին ընտրվել է Գորիսի քաղաքային խորհրդի պատգամավոր։ 
1991թ. փետրվարին ընտրվել է Գորիսի շրջանային խորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, 1996թ. մայիսին` Գորիսի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ։ 
1997թ. հունվարին նշանակվել է Գորիսի քաղաքապետի տեղակալ, 1999թ. ապրիլ ամսից մինչև օգոստոսը` քաղաքապետի պաշտոնակատար։ 
1999թ. սեպտեմբերից աշխատանքի է անցել ՀՀ Սյունիքի մարզպետարանում, որպես ՏԻՄ և ՀԳՄՏԾ գործունեության համակարգման վարչության պետ։ 
2001թ. հուլիսին "Համայնքային կապեր" ծրագրով վերապատրաստվել է ԱՄՆ Բոստոն քաղաքում։ 
2003թ. հունիսի 11-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ, ուր աշխատում է մինչև այժմ։ 
Պարգևատրվել է`  "Հայաստանի Երկրապահ" հուշամեդալով, ՀՀ ՊՆ "Գարեգին Նժդեհ", "Վազգեն Սարգսյան", "Մարշալ Բաղրամյան" մեդալներով, ԼՂՀ "Մայրական Երախտագիտություն" մեդալով: 
ԼՂՀ Նախագահի հրամանագրով 2010 թվականին պարգևատրվել է "Մարտական ծառայություն" մեդալով: 
ՀՀ Նախագահի 2010թ. սեպտեմբերի 16-ի հրամանագրով Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ տարածքային կառավարման համակարգում երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել է "Անանիա Շիրակացու" մեդալով։ 
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է 1998 թվականից: 
Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս՝
Էլ. փոստ՝
Գրել նամակ՝-

Ընդունելություն

Գրանցվել առցանց

Նախընտրական ծրագիր

Անվանում Փաստաթղթեր

Ստացած ձայների քանակը

0

Լիազորությունների

Սկիզբ՝ 23/04/1999
Ավարտ՝ 11/08/1999

Կուսակցություն

Հայաստանի հանրապետական (ՀՀԿ)

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner