Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Գորիս քաղաքի Սալ-Քար 6/13 տան բնակիչ Գարեգին Բաբայանի 2018 թվականի նոյեմբերի 20-ի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը,որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 10 , դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքի (վկ.` 1135304, կոդ. համ.` 09-003.2-1) 3-րդ հարկից (համաձայն սխեմայի) 13,7քմ մակերեսով 1 սենյակ վարձակալությամբ տրամադրել Գարեգին Բաբայանին՝ 4 /չորս/ տարի ժամկետով:
2. Տարածքի վարաձակալության վճարի չափը 1 քմ-ի համար սահմանել տարեկան 5000 ՀՀ դրամ: