Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետով և հիմք ընդունելով Գորիս համայնքի Բարձրավան գյուղի 4-րդ փողոց թիվ 17 տան բնակիչ Հենրիկ Հարությունյանի 2019թ. սեպտեմբերի 9-ի թիվ 2556 դիմումը
1. Հենրիկ Հարությունյանին, Տանյա Հովսեփյանին, Արգամ, Մարո, Վիլեն, Սյուզաննա Հարությունյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը տրամադրել հասցե՝ «Գորիս համայնք, գյուղ Բարձրավան, 4-րդ փողոց թիվ 17 տուն»:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: