Ղեկավարվելով  <<Իրավական ակտերի մասին>>  ՀՀ  օրենքի     20-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքի 16-րդ, 32-րդ հոդվածներով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի <<Հայաստանի Հանրապետության պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին>> N 551 որոշմամբ և հիմք ընդունելով Գորիսի քաղաքային համայնքի ղեկավարի առաջարկությունը 
- Տալ համաձայնություն Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 27 հասցեում գտնվող Սերո Խանզադյանի հայրական տան մուտքի պատին  նրա հիշատակը հավերժացնող հուշատախտակ փակցնելու համար:
 
  |