Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ և 46-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալի 2019 թ.-ի սեպտեմբերի 10-ի թիվ 06/05536-2019 գրությունը.
1. Ապահովել 2019 թվականի սեպտեմբերի 13-ին Երևան քաղաքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ նախատեսվող <<Դու գիտես>> նախագծին Գորիս համայնքի մասնակից աշակերտներ՝ Աստղիկ Նարինյանի (Գորիսի թիվ 2 հիմնական դպրոց), Արկադի Դավթյանի (Գորիսի թիվ 6 հիմնական դպրոց) և պատասխանատու ուսուցիչ Անուշիկ Բադասյանի(Գորիսի թիվ 2 հիմնական դպրոց) ուղևորափոխադրումը Գորիս- Երևան և հակառակ ուղղությամբ:
2. Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: