Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>>  ՀՀ  օրենքի     20-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀօրենքի 16-րդ, 32-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, ՀՀ Կառավարության 2001թ. ապրիլի 12-ի << Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> 286,  2003թ. դեկտեմբերի 24-ի <<ՀՀ բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը տարածագնահատման  /գտնվելուվայրի/  գոտիականության գործակիցները ևսահմանները հաստատելու մասին>> 1746-Ն որոշումներով  և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը 1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, էներգետիկայի օբյեկտների հողերի գործառնական նշանակության հողերից <Բարձրավոլտ էլեկտրացանցեր> փակ բաժնետ իրական ընկերությանը Հրազդան ՋԷԿ- Շինուհայր ենթակայանի  220 կվ էլեկտրահաղորդման օդային գծի վերակառուցման նպատակով, ուղղակի վաճառքի կարգով օտարել Արխաշան անվանյալ տարածքի թիվ 1 հասցեի 0.02725հա և Արխաշան անվանյալ տարածքի թիվ 15 հասցեի 0.02725հա հողատարածքները՝ 1քմ հողատարածքը 810/ութ հարյուր տասը/  ՀՀ դրամ արժեքով:  |