Այսօր: Չորեքշաբթի, 21 Օգոստոսի 2019թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1444
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N 01
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 01


Զեկ. ՄԵՆՈՒԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ «ՖՈՒՏԲՈԼ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ ԱՐՑԱԽ-ԳՈՐԻՍ»ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ «ԳՈՐԻՍ ՖՈՒՏԲՈԼ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի ԹԻՎ 593-Ա ՈՐՈՇՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 15-րդ կետով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետով, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ 10, դեմ 0, ձեռնպահ՝ 0

Տալ համաձայնություն՝

1.«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի և «Ֆուտբոլ Դեվելոփմենթ Արցախ-Գորիս» հիմնադրամի հետ համատեղ «Գորիս Ֆուտբոլ Դեվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» Գորիս համայնքի ղեկավարի 2019 թվականի օգոստոսի 8-ի որոշմանը:
2. «Ֆուտբոլ Դեվելոփմենթ Արցախ-Գորիս» հիմնադրամի հետ համատեղ  ստեղծել «Գորիս Ֆուտբոլ Դեվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերություն:
3. Գորիս համայնքի ղեկավարին` համայնքի անունից մասնակցել «Գորիս Ֆուտբոլ Դեվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր ժողովին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԵՆՈՒԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵՆՈՒԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner