Ղեկավարվելով  <<Իրավական ակտերի մասին>>  ՀՀ  օրենքի     20-րդ հոդվածի     1-ին կետով,  <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի     16-րդ հոդվածի     20-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ,  63 -րդ հոդվածի  կետերով, 66 -րդ հոդվածի  դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության <Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին> 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման  34, 34.2, 35.գ) կետերով, ՀՀ քաղաքացիական օրնսգրքի 188-րդ հոդվածով,  ՀՀ կառավարություն 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 13-րդ կետի բ/ ենթակետը և Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քննարկման արդյունքներով, կողմ՝ 9, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
 
1.Համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի խառը  կառուցապատման գոտում գտնվող Սալ-քար թաղամասի թիվ 6 բնակելի շենքի հարևանությամբ  թիվ 5 ավտոտնակը  34.23քմ հողատարածքը  և հողատարածքում կառուցված 33.4քմ  մակերեսով ավտոտնակ /1քմ շինության գինը` 1100դրամ/ /ծածկագիր 09-003-0093-0184 վկայական N13122012-09-0200/ օտարել Վահե Աղաբեկյանին , շինության տակ գտնվող 1քմ հողի գինը` 810 դրամ:
2.Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3.Որոշման ծախսերը կատարում է գնորդը: