Այսօր: Երեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2019թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1172
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
 
Հաշվետվություններ
 
Ներկայացման ամսաթիվ 12/02/2019
ԱնվանումՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
ՆերկայացնողԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ    ԻՐԻՆԱ ՅՈԼՅԱՆ
Ժամանակահատված 25/07/2018 - 08/04/2019
Ներկայացվող արդյունքները

 

Խոշորացված Գորիս համայնքի գործունեության  գերակա  ուղղությունները միտված են համայնքի տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի  իրականացմանը, առաջնային և կենսական նշանակաության խնդիրների հաղթահարմանը, տարբեր ոլորտների՝ կրթություն, մշակույթ, երիտասարդական հարցեր, տուրիզմ, առաջխաղացմանն ուղղված քաղաքականության  մշակմանն ու գործնական քայլերի իրականացմանը: Իրականացվող նախաձեռնությունները բխում են հնգամյա զարգացման ծրագրի նպատակներից և միտված են համայնքի կենսկան նշանակության, առաջնային խնդիրների հաղթահարմանը, տեսության առաջխաղացմանը, նոր ենթակառուցվածքների, ծառայությունների ստեղծմանն ու բարելավմանը:

 

  • Համայնքիտնտեսականզարգացմաննուղղվածընթացիկծրագրեր
    • Շարունակվում են Գորիսի Դիտակետի և հարակից տարածքի ճանապարհի վերակառուցման աշխատանքները։ Աշխատանքների շուրջ 70 տոկոսը կատարված են։

Ծրագիրն իրականցվում է ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով /2018թ. բյուջետային ֆինանասավորման ծրագրի շրջանակում/: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 99 մլն դրամ, որից 40 տոկոսը՝ համայնքի ներդրումը: Այն ուղղված է մրցունակ զբոսաշրջային ծառայությունների մեծ ներուժի զարգացմանը: Ծրագրի իրականացման արդյունքում ենթադրվում է, որ մինչև 2020թ. Դիտակետի այցելուների թիվը, նախորդ տարվա համեմատ, կկրկնապատկվի՝ հասնելով  շուրջ 25,000-ի։ Հարակից տարածքում 2020-21թթ. կստեղծվի սպասարկման 10 նոր ձեռնարկություն: Գործող հյուրանոցների և սրճարանների եկամուտը երեք տարվա ընթացքում կավելանա  շուրջ 20%-ով:

  Ø  ԳորիսիկենտրոնականհրապարակիհարակիցտարածքիևՄշակույթիտանհարակիցճեմուղուբարեկարգում

  • Ծրագիրն իրականցվում է ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով /2018թ. բյուջետային ֆինանասավորման ծրագրի շրջանակում/ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 101մլն ՀՀ դրամ, որից 40 տոկոսը՝ համայնքի ներդրումը:  Շինաշխատանքների 95 տոկոսն արդեն իրականացվել է, այժմ կահավորման աշխատանքներն են ընթացքի մեջ՝  լուսավորության անցկացում, նստարանների տեղադրում և այլն։

Իրականացվող ծրագրի արդյունքում ճեմուղու և զբոսայգու հարակից տարածքում 2019-21թթ. կաշխուժանան սպասարկման ոլորտի ձեռնարկությունները. կստեղծվի 15 նոր խանութ և սպասարկման օբյեկտ, զգալիորեն կավելանան մանրածախ առևտրով զբաղվող և սննդի ու սպասարկման ծառայություններ մատուցող տնտեսվարողների եկամուտները՝ միջինում ամսական շուրջ 100000 դրամի չափով։ Մշակույթի տան հարակից տարածքում, այդ թվում՝ Պասաժում տարբեր բնույթի բիզնես գործունեություն ծավալող ձեռնարկությունների թիվը 40-ից կհասնի 60-ի։ Ճանապարհահատվածի բարեկարգումը կխթանի նաև մշակութային օջախների գործունեությունը, կակտիվանա համայնքի մշակութային կյանքը, կբարելավվի երկրագիտական թանգարանի կողմից մատուցվող ծառայության որակը:

 Կենտրոնականհրապարակինհարողճանապարհիասֆալտապատում

  •  
    • Գորիսի կենտրոնական հրապարակի հարակից հատվածների հիմնանանորգման աշխատանքներին զուգահեռ, իրականացվել են նաև ասֆալտապատման աշխատանքներ: Ասֆալտապատվել է հրապարակի հարակից ճանապարհի շուրջ 1530քմ մակերեսով հատվածը: Իրականացվող աշխատանքները կարևոր են նաև նրանով, որ դեպի ՊԴԹ, Երկրագիտական թանգարան, Գ. Աշոտի անվան մշակույթի կենտրոն և կարևոր նշանակության այլ կազմակերպություններն իրար կապող ճանապարհը անմխիթար վիճակում էր:

  

  • Համայնքումիրականացվածներդրումայինծրագրերը

Գորիսում այս տարի իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք նախորդ տարիների համեմատ՝ աննախադեպ ծավալի ներդրումներ են ունեցել: Գործարար սեկտորը ակտիվ ներգրավվածություն է ունեցել ՏԻՄ-ի հետ համատեղ համայնքային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերում, մասնավորապես՝

  • Մխիթար Սպարապետի անվան հրապարակի բարեկարգում, կանաչապատում, ծաղկապատում, աղբամանների տեղադրում 1,94 մլն դրամ՝  10% համայնքի ներդրում
  • Համայնքում առկա բոլոր 3 հանգստի գոտիները, որոնք նախկինում անխնամ և լքված վիճակում էին, ամբողջովին բարեկարգվել են, կանաչապատվել, ծաղկապատվել  7,45 մլն դրամ՝ համայնքի ներդրումը 15%
  • Խորհրդային տարիներին կառուցված թվով 5  կանգառների վերականգնում և  հարակից տարծքների հիմնանորոգում, կանաչապատում, ծաղկապատում 13,21մլն դրամ՝ համայնքի ներդրումը՝ 30%
  • <<Հին Զանգեր>> հուշարձանի վերակառուցում՝ 162մլնդրամ՝ 20% համայնքի ներդրում
  • Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձան՝ 33,752 մլն ՀՀ դրամ

 

  • Գորիսհամայնքումհրականացվողկապիտալշինաշխատանքներիմասինհանրայինիրազեկմանապահովում
    • Գորիս համայնքում իրականացվող վերը նշված  կապիտալ շինարարությունների և նախատեսվող ծրագրերի արդյունավետությունը համայնքի բնակավայրերի բնակիչներին /շուրջ 100հոգի/ ներկայացնելու նպատակով՝ կազմակերպվել է  համայնքային քննարկում։  Գորիս համայնքի բնակիչների կարծիքն ու տեսակետը համայնքային զարգացման ծրագրերի, քաղաքականության ու միջոցների տրամադրման, պլանավորման և այլ հիմնախնդիրների վերաբերյալ հավաքագրվել և արձանագրվել են բնակիչներին հուզող առաջնային հիմնահարցերը, ուրվագծվել նոր առաջարկներ: Քննարկմանը մասնակցել են նաև վարչական ղեկավարներ, ավագանու անդամներ, Գորիսի համայնքապետարանի բոլոր բաժինների ղեկավարներ, աշխատակիցներ։ Համայնքում իրականացվող բոլոր ծրագրերի իրազեկման հիմնական հարթակը, որը նաև հետադարձ կապի հնարավորություն է ընձեռում, շարունակում է մնալ ֆեյսբուք սոցիալական կայքը և Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայքը: Օգտագործվում են նաև մարզային և համապետական մեդիա հարթակաները՝ հանրային իրազեկման առավել լայն շրջանակ ապահովելու համար:
  • Համայնքիբնակավայրերումիրականացվածևընթացիկծրագրեր
  • Հիմնանորոգվել և ասֆալտապատվել է Ակներ և  Վերիշեն բնակավայրերն իրար կապող կամուրջը՝ 25 մլն ՀՀ դրամ /18 մլն ՀՀ դրամ  կապի և տրանսպորտի նախարարություն/
  • Շուռնուխում՝ ջրամատակարարման ներքին ցանցի կառուցում՝ 65 մլն ՀՀ դրամ
  • Որոտանում վերականգնվել է կոյուղագիծը՝ 1,3մլն ՀՀ դրամ  /համայնքապետարան/
  • «Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամ»-ի կողմից «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության»
    2-րդ ծրագրով Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ, Հարթաշեն բնակավայրերում, Գորիսում  իրականացվում են  ջրարբիացման աշխատանքներ:

 Բարեկարգվել է  Իշխանասարի ճանապարհի 16 կմ հատվածը՝ շնորհիվ Զարգացման ռազմավարական գործակալության ֆինանսական օժանդակության: Շուրջ 8 մլն դրամ համաներդրումային ծրագիրը էական նշանակություն ունի ոչ միայն անասնապահության զարգացման համար, այլ նաև՝ տուրիզմի. բարեկարգվող ճանապարհը տանում է նաև դեպի Սև լճի հարակից գեղատելիս վայրերը: Ճանապարհը նախկինում մեքենաների համար դժվարանցանելի էր։

 

  • Համայնքի բնակավայրերում անցած ամիսներին շարունակվել են մաքրման ընթացիկ մեծածավալ աշխատանքները: Անանցանելի մայթերն ու փողոցները բարեկարգ տեսքի են բերվել: Հեռացվել են ավազակույտերը, ավելորդ թափոնները: Մայթերը հարթեցվել են, տեսքի բերվել: Վերջին մեկ ամսվա ընթացքում ձյունամաքրման աշխատանքներ են կազմակերպվել նաև բնակավայրերում:
  • Խոշորացված  Գորիս համայնքի 5 բնակավայրերի լուսավորության ծածկույթը հասցվել է 100%-ի. բնակավայրերն ամբողջովին լուսավորված են ։ Վերիշեն, Ակներ , Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ և Հարթաշեն բնակավայրերի մութ փողոցների իրավիճակն արմատապես փոխվել է:  Համայնքի համաչափ զարգացման համատեքստում, ապահովվել է վերոնշյալ բնակավայրերի լուսավորությունը։ 

Գորիսի համայնքապետարանը մշակում է նաև էներգոխնայողությանռազմավարական ծրագիր, որի արդյունքում նախատեսվում է համայնքում ծախսվող էլեկտրաէներգիայի 30% խնայողություն:

 

  • Բնակավայրերում շարունակվում են առաջնային, հրատապ լուծում պահանջող  խնդիրների լուծման աշխատանքները։ Ներհամայնքային ճանապարհների բարեկարգում, փոսալցում, եզրառուների կառուցում, կոյուղագծերի անցկացում։ Բոլոր բնակավայրերում իրականացվում են բարեկարգման ընթացիկ աշխատանքներ։

 

  • Գյուղատնտեսականոլորտըխթանողենթակառուցվածքներիբարելավում
    • Բարեկարգվել է դեպի Իշխանասարի արոտավայրերը և Սև լիճ տանող 16կմ երկարությամբ ճանապարհը, որից օգտվում են  82 ֆերմերներ, 5 կաթի մթերման արտադրամաս
    • Բարեկարգվել է դեպի Քարահունջի թթի այգիներ տանող հիմնական ճանապարհը, որից օգտվում են 47 տնտեսություն վարողներ

 

  • Ներդրումայինծրագրեր՝Համաշխարհայինբանկ,  CARMAC 2 ծրագիր

 

  • Գորիս-ջրարբիացման նախագիծ՝ 33,2 մլն ՀՀ դրամ /5% համաներդրումը՝ հաստատված
  • Գյուղտեխնիկա    23,9 մլն ՀՀ դրամ  /20% համաներդրում ընթացիկ/

 

 

  • Հարթաշեն-ջրարբիացման նախագիծ՝ 36,3 մլն ՀՀ դրամ /5% համաներդրումը հաստատված/
  • Գյուղտեխնիկա 16,7 մլն  ՀՀ դրամ  /20% համաներդրումը՝ ընթացիկ/
  • Շուռնուխ- ջրարբիացման նախագիծ՝ 20մլն ՀՀ դրամ /5% համաներդրումը հաստատված/
  • Գյուղտեխնիկա՝ 16,7 մլն ՀՀ դրամ /20% համաներդրումը հաստատված/
  • Ներքին Խնձորեսկ ջրարբիացման նախագիծ՝  38,139 մլն ՀՀ դրամ / 5% համաներդրումը՝ հաստատված/
  • Գյուղտեխնիկա 32,5 մլն  ՀՀ դրամ /20% համաներդրումը՝ հաստատված/
  • Համայնքի արոտների բարելավման ծրագիր՝   ՌԶԳՀԿ
  • Վերիշեն բնակավայրում 2 ծրագիր հաստատված է՝ 6,3 մլն  ՀՀ դրամ /50 % համաներդրում/

 

  • Խոշորներդրումայինծրագրեր, պլանավորվածկապիտալշինարարականաշխատանքներ

Գորիսում այս տարի իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք նախորդ տարիների համեմատ՝ աննախադեպ ծավալի ներդրումներ են ունեցել: Գործարար սեկտորը ակտիվ ներգրավվածություն է ունեցել ՏԻՄ-ի հետ համատեղ համայնքային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերում, մասնավորապես՝

  • Մարտ ամսից Գորիսում մեկնարկում է բնակարանաշինության ծրագիր։ Այս պահին շինաշխատանքները  նախագծման փուլում են: Սոցիալական բնակարանային ծրագրի առաջին փուլի ընթացքում նախատեսվում է շահագործման հանձնել շուրջ 40 բնակարան:
  • Գորիսի համայնքապետարանի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, շվեյցարացի բարերարների համատեղ ջանքերով հիմնանորոգվում է Գորիսի ֆուտբոլի դաշտը, կառուցվում է ևս մեկ դաշտ և մարզադահլիճ։ Գորիսում հիմնվում է ֆուտբոլային ակադեմիա։ Համագործակցության մեկնարկը տրված է, ֆինանսավորումը՝ հաստատված։ Այս պահին շինաշխատանքների նախագծման փուլն է իրականացվում։

 

 

  • Վերոնշյալ համագործակցության շրջանակներում նախատեսվում է նաև 3 բնակավայրերում և Գորիսի ամենախիտ բնակցեված 2 թաղամասում կառուցել թվով 5 խաղահրապարակ։
  •  «Քոնթուր Գլոբալ» ընկերության ֆինանսական օժանդակությամբ հիմնանորոգվել և  ժամանակակից գույքով կահավորվել են Գորիսի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախակրթարանի խոհանոցը, սանհանգույցները։

  

  • Գորիսի համայնքապետարանի, քույր քաղաք Վիենի և «Քոնթուր Գլոբալ» ընկերության հետ համատեղ ջանքերով և համաներդրումային ծրագրով Գոիսում հիմնանորոգվել է Հին Գորիս գյուղի քարանձավներից մեկը, որը գարնանը գործարկվելու է ՝  որպես տեղեկատվական կենտրոն- գրախանութ։

 

  • «Ոսմար» ՍՊԸ-ն նախաձեռնել է «Զանգեր» հուշարձանի հարակից 1817քմ տարածքի և քաղաք մտնող իջատելու 400քմ ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները: Ընկերությունը աշխատանքներն իրականացրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աջակցությամբ:

 

  • Բարերարների աջակացությամբ և Գորիսի համայնքապետարանի ներդրումների շնորհիվ Գորիսում բացվում է երկրորդ սպորտդպրոցը։ Ընթացքի մեջ են դահլիճի նորոգման աշխատանքները։ Համագործակցության արդյունքում ձեռք է բերվել անհրաժեշտ մարզագույքը։

 

  • Գյուղատնտեսականոլորտըխթանողծրագրերիբարելավում
    • Ժողովրդագրության խնդիր ունեցող բնակավայրերում՝ Շուռնուխ և Բարձրավան, գյուղատնեսական ոլորտը, բնակավայրերի տնտեսական հնարավորությունները խթանելու նպատակով՝ բնակավայրերի բոլոր դպրոցականներին նվիրաբերվել են 140 ճագարներ և անհրաժեշտ կերը։ Ծրագիրն իրականացվել է բարերաների աջակցությմաբ։ Համայնքապետարանը ձեռք է բերել պայմանավորվածություն Հայաստանի ամենախոշոր ֆերմերի հետ կենդանիների խնամքի, մսի իրացման հարցում բնակավայրերին օժանդակելու համար։

 

  • Քարահունջ բնակավայրի թթի օղու բրենդավորման համար Գորիսի  Գ.Պարոնյանի անվան արվեստի դպրոցի հետ համատեղ մշակվել է լոգոտիպ՝ օղին բրենդավորելու, արտադրությունը խթանելու, շուկայում ներկայացնելու, բնակավայրում տնտեսական ներդրումային հնարավորություններ ստեղծելու համար։

 

  • Միջազգայինևտեղականկազմակերպություններիհետընթացիկհամաներդրումայինծրագրեր
    • 7 բնակավայրերում կատարվում   է կանոնավոր աղբահանություն  /նախկինում կանոնավոր աղբահանություն չի իրականացվել/
    • Գորիսում ավելացել է աղբահանության գրաֆիկը. բազմաբնակարան շենքերում օրական երկու անգամ է աղբահանություն կատարվում, տեղադրվել են թվով 171 նոր աղբամաններ, ձեռք է բերվել 2 աղբատար մեքենա /ՈՒրբան կայուն զարգացման հիմնադրամ, Համայնքների միություն, Եվրոպական միություն՝ 56 մլն/ 3 մլն դրամ ներդրում և Տեղ համայնքի հետ համատեղ ծրագրի շրջանակներում, Եվրոպայի  խորհուրդի աջակցությամբ՝ 24 մլն ՀՀ դրամ / 2,5 մլնը՝ ներդրում

 

  • Միջազգայինկազմակերպություններիհետներդրումայինայլծրագրեր
  • Հետիոտնային երթուղու ստեղծում, 8 հյուրատների հիմնում, զբոսաշրջային ծառայությունների բարելավում՝ ԵՄ աջակցությամբ /երթուղին՝ Խնձորեսկից մինչև Իշխանասար 400,000 եվրո/։ Ծրագիրն ընթացքի մեջ է։
  • Կարիերայի ակումբի հիմնում և աշխատաշուկայում աշխատուժի մրցունակության բարձրացում  /ԳՈՒՄ ՀԿ-ի  հետ համատեղ համաներդրումային ծրագիր/
  • Երիտասարդական կենտրոնի հիմնում և համայնքի երիտասարադության քաղաքականության մշակում /ԳՈՒՄ ՀԿ/
  • Թանգարանների կողմից մատուցվող ծառայությունների բարելավում /Իմ Հայաստան ծրագիր/: Ծրագրի շրջանակներում համայնքի բոլոր մշակութային հաստատությունները զարգացնում են իրենց կարողությունները, մշակում տարեկան ռազմավարական ծրագրեր, տարեկան գործողությունների պլան:

 

  • Խոշորացածհամայնքի բնակավայրերումսոցիալականխնդիրներիմեղմացում
    • Բնակարանային պայմանների բարելավում /բնակավայրերից 3 ընտանիքի համար ձեռք է բերվել բնակարան, 4 ընտանիք ստացել է բնակարան սոցիալական տներում, 12 ընտանիք ստացել է նոր տնակ/
    • Բնակավայրերից 28 ընտանիքի տրամադրվել է կենցաղային գույք, տեխնիկա և անհրաժեշտ շինանյութ տանիքների վերանորոգման  համար /5մլն ՀՀ դրամի շրջանակներում/
    • 760 ընտանիք ստացել է 15 մլն ՀՀ դրամական աջակցություն՝ առողջական և առաջնային նշանակության խնդիրների հաղթահարման նպատակով /30-100.000-ական  դրամի շրջանակներում/
    • Սոցիալական աջակցություններին զուգահեռ վերջին եռամսյակում առանձնացվել են սոցիալական տարբեր խմբեր՝ այդ թվում դրամական աջակցություններ են ստացել զոհված ազատամարտիկների 12 ընտանիքներ, առաջին կարգի հաշմանդամություն ունեցող թվով 15 ընտանիքներ և 30-ից ավելի երեխաներ՝ առաջին կարգի հաշմանդամություն ունեցող։ Հատուկ ուշադրության են արժանացել նաև բարեգործական ճաշարանից օգտվող 70-ից ավելի տարեցները՝ ստանալով դրամական աջակցություն/ շուրջ 8մլն ՀՀ դրամ/:

 

  • Մշակութայինկյանքիակտիվացում, առողջապրելակերպիխթանում
  • Գորիսը՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի ծրագրերի շրջանակներում թվով 17 միջոցառումներ են իրականացվել, տեղական և հրավիրված խմբերի մասնակցությամբ, կազմակերպվել են փառատոններ, համաքաղաքային միջոցառումներ /2018թ.-ին Գորիս համայնքում կազմակերպվել է շուրջ 400 միջոցառում/
    • Վերջին  8 ամիսների ընթացքում սպորտային դպրոցների, խմբակների շենքային պայմանների բարելավման և նյութատեխնիկական բազայի հագեցվածության արդյունքում, սպորտի ոլորտում մի քանի անգամ բազմապատկվել են նվաճումները
    • Տեղի է ունեցել Սերո Խանզադյանի տուն- թանգարանի բացումը՝ նոր ցուցադրությամբ
    • Երկրագիտական թանգարանի համար ձեռք է բերվել նոր գույք՝ ցուցանակներ, ձայնային սարքավորումներ: Հավաքագրվել են ներկայացված էքսպոնատների պատմությունները, թարգմանվել ռուսերեն և անգլերեն լեզուներով:
    • Համապետական միջոցառումներին մարզային տաղավարի ձևավորումն ու մշակութային առանձնահատկությունները ներկայացնելու հարցում Գորիս համայնքը ցուցաբերել է մեծ ակտիվություն
    • Առաջին անգամ համայնքը մասնակցել է մարզական փառատոնի և արժանացել <<Լավագույն մարզական համայնք>> անվանակոչմանը
    • 2018թ.-ին Գորիս համայնքը ճանաչվել է  <<Տարվա բարեկարգ համայնք>>:

 

  • Հանրայինմասնակցությանխթանումևմատուցվողխառայություններիորակիբարելավում
    • 2019թ. բյուջեի հաստատումից առաջ, համայնքի ղեկավարը այցելություններ է իրականացնում բնակավայրեր՝ քննարկելու առաջնային խնդիրները
    • Գորիսի ՔՍԳ-ն առավել արդյունավետ է աշխատում. համայնքապետարանի պաշտոնական կայքի բաժինները նախորդ տարիների համեմատ հագեցած են անհրաժեշտ տեղեկատվությամբ
    • Համայնքում գործող ակտիվ ՀԿ-ների հետ կազմակերպվել են թվով 5 հանրային քննարկումներ՝ համայնքի բյուջեի ծախսումների, եկամուտների  վերաբերյալ: ՔՀԿ ինկուբատորի միջոցով և  <<Բյուջե ՝ բոլորի համար>> ծրագրի շրջանակներում այժմ դիտարկվում է համայնքի բյուջեն՝ գենդերային հավասարության և խոցելի խմբերի կարիքները հավասարապես գնահատելու և բաշխում իրականացնելու համար:
    • Ստեղծվում է նոր տեղեկատվական հարթակ, որի միջոցով համայնքի բնակիչները հնարավորություն կունենան գնահատելու  համայնքային ենթակայության կառույցների գործունեության արդյունավետությունը, ընդգծելու թերացումները
    • Համայնքի ղեկավարը կատարել է շուրջ 1500  քաղաքացիների ընդունելություն:

 

Կից փաստաթղթեր
Փաստաթուղթ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner