Այսօր: Երեքշաբթի, 13 Ապրիլի 2021թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 16
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 16


Զեկ. ՍՈՒՐԻԿ ԾԱՏՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի ԹԻՎ 56_Ա ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ «ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ԳՈՐԻՍԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ»» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասով, 64-րդ հոդվածով և 65-րդ հոդվածի 2-րդ մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի դ) կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,  որոշման նախագծի  քվեարկության արդյունքներով, կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի 2021 թվականի փետրվարի 8-ի «Սյունիքի մարզի Գորիսի «Ա. Օրդյանի անվան շախմատի դպրոց»» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը «Սյունիքի մարզի «Գորիսի մանկապատանեկան մարզադպրոց»» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ միացման ձևով վերակազմակերպելու մասին» թիվ 56-Ա որոշումը:

2. Հաստատել «Սյունիքի մարզի  «Գորիսի մանկապատանեկան մարզադպրոց»» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

3.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԻԿ ԾԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(45.82 Կբ)
(972.96 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner