Այսօր: Երկուշաբթի, 16 Դեկտեմբերի 2019թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 494
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N 20
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 20


Զեկ. ԱՐՄԻՆԵ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

ԳՈՐԻՍԻ «Շ.ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՆԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ 71-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի 1-ին մասով, 22 կետով, 29 հոդվածով, 35 հոդվածի  1-ին մասի  5-րդ կետով, «Պետական ոչ  առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի  3-րդ մասով, 13 հոդվածի 2-րդ մասի դ) ենթակետով,  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33, 37 հոդվածներով,  հիմք ընդունելով համայնքի ղեկավարի  առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 9 , դեմ՝  0, ձեռնպահ՝ 0 

 1. Գորիսի «Շ.Ազնավուրի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության  անվանման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`    

1.1 <<Գորիսի «Շ.Ազնավուրի անվան երաժշտական դպրոց»>>  բառերը  փոխարինել <<ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի «Շ.Ազնավուրի անվան արվեստի դպրոց»>>  բառերով:

2. Հաստատել  ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի «Շ.Ազնավուրի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ:

3. ՈՒժը կորցրած ճանաչել Գորիս համայնքի ավագանու 2019 թվականի օգոստոսի 30-ի   <<Գորիսի «Շ.Ազնավուրի անվան երաժշտական դպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության անվան մեջ փոփոխություն կատարելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին>> թիվ 71-Ա որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՆՆԱ ՏԱՏԻՆՑՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(45.04 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner