Այսօր: Շաբաթ, 7 Դեկտեմբերի 2019թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 987
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N 1
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 1


Զեկ. ՆԱՐԵԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-84-րդ հոդվածներով,  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-32-րդ հոդվածներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 11 , դեմ՝  0, ձեռնպահ՝  0

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի 2019թ. բյուջեն`
ա) եկամուտների գծով` 900237,8 հազար դրամ.
բ) ծախսերի գծով` 900237,8 հազար դրամ.
գ) դեֆիցիտը (պակասուրդը) և հավելուրդը` 0 դրամ:
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հատված 1-ի:
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման` համաձայն հատված 2-ի:
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 3-ի:
5. Տալ համաձայնություն օրենքով սահմանված կարգով համայնքի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարին կատարել ընդհանուր բյուջեի 15% չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ` գործառնական և տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԱՐԵԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(89.73 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner