Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ, 50-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով ժառանգության վկայագիրը (ժառանգական գործ N 187) և Գորիս համայնքի Գորիս քաղաքի Թանգուն Ձոր փողոցի թիվ 5 հասցեի բնակիչ Հասմիկ Աշոտի Սարգսյանի 2019 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 3092 դիմումը
1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի 09-003-0043-0006 ծածկագրով 0.0548հա տնամերձ հողամասին /Վկ. թիվ 1234459 տրված 29.06.2007թ./ տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Գորիս համայնք, քաղաք Գորիս, Թանգուն Ձոր փողոց, թիվ 2/1 տնամերձ հողամաս:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: