Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետով և Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջ. Որոտան քաղաքի բնակիչ Արշակ Օհանջանյանի 2021 թվականի հունվարի 19-ի թիվ 201 դիմումը
- Արփեն Օհանջանյանին, Ամալյա Առաքելյանին, Արայիկ, Գայանե, Արշակ Օհանջանյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Գորիս համայնք, գյուղ Խնձորեսկ, 35-րդ փողոց թիվ 6:
- Արփեն Օհանջանյանին, Ամալյա Առաքելյանին, Արայիկ, Գայանե, Արշակ Օհանջանյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող տնամերձ հողամասին տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Գորիս համայնք, գյուղ Խնձորեսկ, 9-րդ փողոց թիվ 6 հողամաս:
- Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
|