Այսօր: Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2020թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 267
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N 05,
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 05,


Զեկ. ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՆՁՈՐԵՍԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29) կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի և 67-րդ հոդվածի դրույթներով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 14հոդվածի 8-9 կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն, 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշումների, հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության վարչապետի 13.08.2001թ. N599 որոշմամբ ստեղծված «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 2020թվականի հուլիսի 1-ի N77 դրական եզրակացությունը, հիմք ընդունելով Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում առաջարկվող փոփոխությունը, ըստ որի նախատեսվում է Խնձորեսկ բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի հողերից 0.25 հեկտարը /ծածկ. 09-045-0103/ փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի կատեգորիա՝ «գյուղարտադրական օբյեկտներ» գործառնական նշանակությամբ՝ սպանդանոց կառուցելու նպատակով:
  2. Սույն որոշման 1-ին կետով նպատակային նշանակությունը փոխված 0,25 հա հողամասերը աճուրդային կարգով օտարել, մեկ քառակուսի մետրը 810 (ութ հարյուր տասը) ՀՀ դրամ արժեքով:
  3. Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.02 Մբ)
(151.70 Կբ)
(1.27 Մբ)
(419.63 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner