Այսօր: Երկուշաբթի, 23 Սեպտեմբերի 2019թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1172
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N 6
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 6


Զեկ. ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ <<ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ>> ՀԱՄԱՆԵՐԴՐՈՒՄԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N49-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>>  ՀՀ օրենքի 20-րդ և 72-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>>  ՀՀ օրենքի 18-րդ, 90-րդ և <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 29-րդ հոդվածներով,  հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 68-Ն որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը

<!1.ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի  <<Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի>> շրջանակներում Գորիս քաղաքի արոտավայրերի ջրարբիացման և ճանապարհի բարելավման աշխատանքների կատարման համար համաներդրումը ապահովելու նպատակով, Գորիս համայնքի 2018 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 1.663.850 (մեկ միլիոն վեց հարյուր վաթսուներեք հազար ութ հարյուր հիսուն ) ՀՀ դրամ:

<!2.ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի  <<Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի>>շրջանակներում Հարթաշեն բնակավայրի արոտավայրերի ջրարբիացման  աշխատանքների կատարման համար համաներդրումը ապահովելու նպատակով, Գորիս համայնքի 2018 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 1.744.100 (մեկ միլիոն յոթհարյուր քառասունչորս հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ:

<!3. ՈՒժը կորցրած  ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2017 թվականի հուլիսի 14-ի  N49-Ա << ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ <<ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ>> ՀԱՄԱՆԵՐԴՐՈՒՄԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner