Այսօր: Շաբաթ, 19 Հոկտեմբերի 2019թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 882
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N 03
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 03


Զեկ. ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ մասի, 30-րդ հոդվածով,  ՀՀ հողային օրենսգրքի  3-րդ, 63-րդ, 64-րդ և 66-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշումն, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի N599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2019 թվականի հունիսի 21-ի N48 եզրակացությունը, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 10, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0

1. Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում՝ համաձայն հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող,  գյուղատնտեսական նշանակության հողերից

1) 67.024 հեկտար, որից 0.0804 հեկտար վարելահող, 66.7187 հեկտար արոտավայր և 0.2249 հեկտար այլ հողատեսք փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա՝ «պատմական և մշակութային հողեր» գործառնական նշանակությամբ.

2) 9.0 հեկտար արոտավայր փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակությամբ:

2.  Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա փոխադրված 67.024 հեկտար մակերեսով հողամասերը նվիրատվության կարգով օտարել Հայաստանի Հանրապետությանը՝ որպես «Գյուղատեղի Հին Խնձորեսկ» (միջնադար- 20-րդ դար) պատմամշակութային հուշարձանի տարածք:

3.  Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով բնակավայրերի հողերի կատեգորիա փոխադրված 9.0 հեկտար մակերեսով հողամասերը ուղղակի վաճառքով օտարել «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ին՝ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Հին Խնձորեսկ 2018-2025թթ» ներդրումային ծրագրի իրականացման համար:

4.Համայնքի ղեկավարին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner