Այսօր: Շաբաթ, 12 Հուլիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 753-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հոկտեմբերի 2019 թվականի N 753-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՍՅՈՒՆԻՔԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 128/14 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿԱՄ ԴՌՆԵՐԻ ԲԱՑՎԱԾՔՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայատանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականցման և տնօրինման կարգը հաստատելու մասին»  N 912-Ն որոշմամբ հաստատաված կարգի 27-րդ , 30-րդ, 31-րդ կետերը և 32-րդ կետի բ) ենթակետը, ՀՀ կառավարության «ՀՀ-ում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» 02.02.2002թ. թիվ 88 որոշումը և հաշվի առնելով Մայիս և Անիչկա Յոլյանների լիազոր անձ Գորիս քաղաքի Մ. Մաշտոցի փողոց թիվ 1/41 հասցեի բնակիչ Ժիրայր Թելունցի 2019 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 2866 դիմումը 

  1. Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 128/14 հասցեում գտնվող բնակելի շինության ինքնակամ 2 դռների բացվածքները, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական /համաձայն հատակագծի/: 
  2. Դռների ինքնակամ բացվածքներն օրինականացնելու համար քաղաքացիներ Մայիս և Անիչկա Յոլյանները Գորիսի համայնքային բյուջեի 900285125150 հաշվեհամարին պետք է վճարեն 20000/քսան հազար/ ՀՀ դրամ:
  3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
  4. Մայիս և Անիչկա Յոլյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Գորիս քաղաքի Սյունիքի փողոց թիվ 128 բազմաբնակարան բնակելի շենքի  թիվ 14 հասցեի բնակարանի բնակելի գործառնական նշանակության 49,7քմ մակերեսով տարածքի գործառական նշանակությունը փոխել հասարակական գործառնական նշանակության տարածքի՝ որպես խանութ:
  5. Հանձնարարել  քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնին ներկայացված փաստաթղթերի հիման վրա նշված տարածքը հանել բնակարանային ֆոնդից:
  6. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(983.40 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 11

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner