Այսօր: Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2020թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 210
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N 04.
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 04.


Զեկ. ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ

ՀԱՅԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ մասով,  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 14հոդվածի 8-9 կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման,հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1918 և հիմք ընդունելով հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 13.08.2001թ. N599 որոշմամբ ստեղծված «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 2020 թվականի հուլիսի 1-ի N79 դրական եզրակացությունը, Հայկ Բաղդասարյանի լիազորած անձ Հրայր Բաղդասարյանի դիմումը հիմք ընդունելով Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0

  1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրում գտնվող Հայկ Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից 0.555 հա /Վկ. 07082019-09-0036/փողադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման այլ արտադրական օբյեկտների հողերի կատեգորիա, «արդյունաբերական օբյեկտների հողեր» գործառնական նշանակութ­յամբ՝ արտադրական համալիրի կառուցման և սպասարկման նպատակով
  2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(266.64 Կբ)
(227.24 Կբ)
(11.28 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner