Այսօր: Կիրակի, 13 Հուլիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 749-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հոկտեմբերի 2019 թվականի N 749-Ա

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 10/2 ՀԱՍՑԵԻ 17.0ՔՄ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ԳԱԳԻԿ ԳՐԻՇԱՅԻ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության  Հողային օրենսգրքի  67-րդ և 70–րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշման 13-րդ կետի գ ենթակետը, 22-րդ և 23-րդ կետի դրույթները, Գորիսի համայնքի ավագանու 2019 թվականի օգոստոսի 20-ի թիվ 55-Ա որոշման 1-ին կետը և հաշվի առնելով աճուրդի կազմակերպչի 2019 թվականի հոկտեմբերի 15-ի «Հողամասերի՝ աճուրդով վաճառքի արդյունքների մասին» թիվ 1 արձանագրությունը, ըստ որի 15.10.2019թ. Գորիսի համայնքապետարանում կայացած աճուրդում համայնքի սեփականություն հանդիսացող Արզումանյան փողոց թիվ 10/2 հասցեի հողատարածքի սակարկության արդյունքում հաղթող է ճանաչվել Գագիկ Գրիշայի Բաբախանյանը 

  1. Գորիս համայնքի Գորիս քաղաքի Արզումանյան փողոց թիվ 10/2 հասցեում գտնվող 17,0քմ բնակավայրերի այլ հողերը, որը չի համարվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս /ծածկագիր`09-003-0008-0020, վկայական N20052019-09-0035/, օժանդակ շինություն կառուցելու նպատակով օտարել Գագիկ Գրիշայի Բաբախանյանին /ք. Գորիս, Սարյան փողոց թիվ 1, ն/ք 005143037, տրվ. 23.05.2014թ, 032 /` այսուհետ Գնորդ:
  2. Սահմանել, որ Գնորդը պարտավոր է աճուրդը կայանալուց հետո 10-օրյա ժամկետում հողատարածքի սակարկության արդյունքում ձևավորված գինը՝ 57000 /հիսունյոթ հազար/ ՀՀ դրամ վճարել Գորիս համայնքի բյուջեի N 900285125416 հաշվին:
  3. Լիազորել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ Վ.Պողոսյանին հողատարածքի  համար ձևավորված գինը վճարելուց հետո, 2-օրյա ժամկետում Գորիս համայնքի ղեկավարի անունից Գնորդի հետ կնքել հողատարածքի օտարման պայմանագիր:
  4. Նախազգուշացնել Գնորդին, որ հողատարածքի օտարման պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները` 30-օրյա ժամկետում պետական գրանցման:
  5. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1,022.78 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 11

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner