Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ, 42-րդ հոդվածներով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ և 2191 պրիմ հոդվածներով, հետազոտելով Լիլիթ Միսակի Մարտիրոսյանի (ծնված՝ 14.11.1987թ., 005393608, տրված՝ 30.05.2014թ. 032-ի կողմից, հաշվառված է Գորիս քաղաքի Սալ-քար թաղամասի 5/5 հասցեում) կողմից կատարված վարչական իրավախախտման վերաբերյալ Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի աշխատամիցների կողմից 2019թ.-ի սեպտեմբերի 10-ին կազմված արձանագրությունը և կից նյութերը, պարզեցի՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սալ-քար թաղամասի 5/5 հասցեի բնակիչ՝ Լիլիթ Մարտիրոսյանը ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սալ-քար թաղամասի 5 շենքի հարևանությամբ, սեփականության իրավունքով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքին պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցել է շինություն, այսինքն՝ կատարել է արարք, որն առաջացնում է պատասխանատվություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությամբ:
Նկատի ունենալով, որ Լիլիթ Մարտիրոսյանի արարքը վարչական իրավախախտում է, նախատեսված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությամբ, ինչպես նաև ապահովելով փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը
1. Լիլիթ Միսակի Մարտիրոսյանին ենթարկել վարչական պատասխանատվության, նրա նկատմամբ նշանակել վարչական տույժ, տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով, այն է՝ 400.000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:
2. Լիլիթ Մարտիրոսյանի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում՝ Գորիսի համայնքապետարանի 900285125150 հաշվեհամարին և վճարման անդորրագիրը ներկայացվի Գորիսի համյանքապետարանի աշխատակազմին:
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում օրենքով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով:
4. Որոշման պատճենը 3 օրվա ընթացքում հանձնել Լիլիթ Մարտիրոսյանին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշումը սահմանված կարգով Լիլիթ Մարտիրոսյանին հանձնելու օրվանից հետո:
6. Սույն որոշման դեմ գանգատ կարող է տրվել որոշումը սահմանված կարգով հանձնելու օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում: