Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետով և հիմք ընդունելով Քարահունջ գյուղի բնակչուհի Ալվարդ Մնացականյանի 2019թ. օգոստոսի 14-ի թիվ 2298 դիմումը
1. Հեղինե Մնացականյանին, Ալվարդ, Քրիստինե Մնացականյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 09-110-0027-0037 կադաստրային ծածկագրով 0,014 հեկտար տնամերձ հողամասին և հողամասում առկա բնակելի տանը տրամադրել հասցե՝ «Գորիս համայնք, գյուղ Քարահունջ, 6-րդ փողոց թիվ 13/3 տուն»:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: