Այսօր: Երեքշաբթի, 13 Ապրիլի 2021թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 4.
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 4.


Զեկ. ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍՅՈՒՆԻՔ -2 ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՈՐԻՍ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ (ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔ, ՎԵՐԻՇԵՆ, ԱԿՆԵՐ, ՀԱՐԹԱՇԵՆ, ԽՆՁՈՐԵՍԿ, ՆԵՐՔԻՆ ԽՆՁՈՐԵՍԿ, ՔԱՐԱՀՈՒՆՋ, ՈՐՈՏԱՆ, ԱՂԲՈՒԼԱՂ, ՁՈՐԱԿ, ՎԱՆԱՆԴ, ՇՈՒՌՆՈՒԽ, ԲԱՐՁՐԱՎԱՆ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԵՐԸ (ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 -րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29 թիվ 1920-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի 22 դեկտեմբերի 2020 թվականի թիվ 2-7 դրական եզրակացությունը, ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,  որոշման նախագծի որոշման քվեարկության արդյունքներով, կողմ՝ 9, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0

  1.  Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքը (Գորիս քաղաք, Վերիշեն, Ակներ, Հարթաշեն, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Քարահունջ,  Որոտան, Աղբուլաղ, Ձորակ, Վանանդ, Շուռնուխ, Բարձրավան) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի «Սյունիք-2» համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը( գոտևորման նախագծերը):
  2. Գլխավոր հատակագծով սահմանված նպատակային կամ գործառնական նշանակությունները (հողամասերի կատեգորիայի տրանսֆորմացիա) համարել փոփոխված՝ ապահովելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի պահանջները ըստ հավելվածի:
  3. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.65 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner