|  Ծնվել է 1955թ օգոստոսի 4-ին , ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: 1962-1972 Սովորել է Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոցում1972-ին ընդունվել և 1977թ.  ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտի «Հիդրոմելորացիա» ֆակուլտետը և ստացել հիդրոտեխնիկ-ճարտարագետի որակավորում:
 Աշխատանքային գործունեություն`
 1977-1979թթ –Որոտանի ոռոգման և ջրարբիացման համակարգերի վարչություն, ավագ ճարտարագետ
 1979-1985թթ     -  «Գլխհայջրշին»  թիվ  5  ՇՄՇ,  տեղամասի պետ
 1985-1994թթ   -  աշխատել է «Հայկոոպշին» Գորիսի շինվարչություն,  վարչության պետ
 1994-2000թթ  – Գորիսի ճանապարհների շինարարության և շահագործման պետական բաժնետիրական ընկերություն , տնօրեն
 1996թ-ին և 1999թ-ին ընտրվել է որպես Գորիսի համայնքի ավագանու անդամ:
 2000 թ-ից առ այսօր Գորիս քաղաքային համայնքի ղեկավար:
 Ակտիվ մասնակցություն է ունեցել  ՀՀ սահմանների և Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը:
 Այս տարիների ընթացքում արժանացել է բազմաթիվ պետական պարգևների և մրցանակների, մասնավորապես, 2006թ-ին ՀՀ Տարածքային կառավարման նախարարության կողմից պարգևատրվել է ոսկի մեդալով` որպես լավագույն քաղաքային համայնքի ղեկավար, 2012թ-ին պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի «Պատվո» մեդալով: Բազմիցս հանդես է եկել մասնագիտական հոդվածներով: ՀՀ և արտասահմանում Տեղական ինքնակառավարման գործում ձեռք է բերել ուսման որակավորում:
 2000թ-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:
 Ամուսնացած է, ունի 3 երեխա:
 
 | Կոնտակտային տվյալներ | Հեռախոս՝ |  |  | Էլ. փոստ՝ |  |  | Գրել նամակ՝ | - | 
 
 ԸնդունելությունԳրանցվել առցանց 
 Նախընտրական ծրագիր 
 Ստացած ձայների քանակը 0 
 Լիազորությունների | Սկիզբ՝ | 19/05/2003 |  | Ավարտ՝ | 20/05/2006 | 
 
 Կուսակցություն Հայաստանի հանրապետական (ՀՀԿ) |