Այսօր: Ուրբաթ, 17 Հունվարի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 15
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 76-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի ա) ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 01.06.2006թ. թիվ 1053-Ն որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը

1. Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման գոտում գտնվող Սյունիքի փողոցի 17 բնակելի շենքերի հարևանությամբ նախատեսել 40,0քմ հողատարածք՝ առանց մրցույթի, յուրաքանչյուրին մինչև 20քմ հողատարածք կառուցապատման իրավունքով տրամադրել ավտոտնակներ կառուցելու համար՝ 1 քմ տարեկան վարձավճար սահմանելով 400 դրամ:

2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(580.44 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner