Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1. Հետագա հեղեղումներից խուսափելու և գետի հունի մաքրման ու բարեկարգման նպատակով տալ հավանություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի «Վարարակն» գետի վրա Վանքի Տափ թաղամասում կառուցված Սանդի-Ձոր հեղեղատարի նստվածքահորի, հեղեղատարի և գետի հունի հարակից տարածքների մաքրման աշխատանքներին:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարին՝ իր լիազորությունների շրջանակներում, նախատեսված աշխատանքների իրականացման համար, միջնորդել Շրջակա միջավայրի նախարարությանը՝ դրական եզրակացություն ստանալու նպատակով: |