Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով «Ձեռակերտ» ՍՊԸ-ի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ Գ24-19 գրությունը
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Մաշտոցի փողոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքի (վկ.` 1135304, կոդ. համ.` 09-003.2-1) 3-րդ հարկից (համաձայն սխեմայի) 10,5քմ ընդհանուր մակերեսով տարածքը վարձակալությամբ տրամադրել <<Ձեռակերտ>> ՍՊԸ-ին՝ 1 (մեկ) տարի ժամկետով:
2․Տարածքի վարձակալության վճարի չափ սահմանել 1 քմ-ի համար տարեկան 10000( տասը հազար) ՀՀ դրամ։
3․Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: