
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ՈՐՈՇՈՒՄ 685-Ա
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի ԹԻՎ 563-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Գորիս համայնքի ավագանու 2019 թվականի օգոստոսի 20-ի թիվ 61-Ա որոշման 1-ին կետը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ`
1.ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի 2019 թվականի հուլիսի 24-ի «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատարածքը մրցութային կարգով՝ կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին» թիվ 563-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1.1. Որոշման վերնագրում «գյուղատնտեսական» բառը փոխարինել «հասարակական» բառով:
1.2 Որոշման 1-ին կետում «վարձակալությամբ» բառը փոխարինել «կառուցապատման իրավունքով» բառով:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
2019թ. սեպտեմբերի 16
ք. Գորիս