Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ԳՈՐԻՍ 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ

 

22.02.2021թ.

ՈՐՈՇՈՒՄ 78-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԸ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ԴԱՎԻԹ ԵՐԻՑՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշման դրույթներով,  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2017 թվականի ապրիլի 28-ի N-23-Ա և N-24-Ա որոշումները, Գորիս համայնքի բնակիչ Դավիթ Երիցյանի 2021 թվականի փետրվարի 19-ի թիվ 770 դիմումը. 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ`

1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի վարչական սահմաններում գտնվող <<Գյոլի Խութ>> և <<Շաքարաջուր>> անվանյալ հեռագնա արոտավայրերից՝ համապատասխանաբար 50 (հիսուն) հա և 20 (քսան) հա մակերեսներով, 1 (մեկ) տարի ժամկետով տրամադրել Գորիս համայնքի բնակիչ Դավիթ Երիցյանին 88 (ութսունութ) պայմանական գլուխ անասունների հերթափոխ արածեցման համար՝  1 հա արոտի տարեկան վարձավճար սահմանելով 1300 (մեկ հազար երեք հարյուր) ՀՀ դրամ:

2. Համաձայն գործող կարգի Դավիթ Երիցյանի հետ կնքել արոտավայրերից օգտվելու պայմանագիր:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                    Ա. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

 

2021թ. փետրվարի  22

ք. Գորիս