
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ՈՐՈՇՈՒՄ 804-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ԱՎԱՆԳԱՐԴ ՓՈՂՈՑՈՒՄ ՍԱՄՎԵԼ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՍԵՓԱԿԱՆ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ, 43-րդ հոդվածներով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1, 2, 3 հոդվածներով, հիմք ընդունելով ժառանգության վկայագիրը (ժառանգական գործ N 183 և N 184) և ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Ավանգարդ փողոցի թիվ 27 հասցեի բնակիչ Սամվել Ասլանյանի 2019 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 3122 դիմումը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ`
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Ավանգարդ փողոցի թիվ 27 հասցեում Սամվել Ասլանյանի կողմից իր օրինական 914,0քմ հողամասին կից մինչև 2001թ. մայիսի 15-ը տիրապետված և տիրապետվող ավել` 286.0քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ համարել Սամվել Ասլանյանի սեփականությունը:
- Անշարժ գույքին տրադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Գորիս համայնք, քաղաք Գորիս, Ավանգարդ փողոց, թիվ 27 տուն:
- Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
2019թ. նոյեմբերի 08
ք. Գորիս