
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ՈՐՈՇՈՒՄ 751-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 53-րդ և 55-րդ կետերով և հիմք ընդունելով Գորիս համայնքի Գորիս քաղաքի Մ. Խորենացու փողոց թիվ 5 հասցեի բնակիչ Ալբերտ Յոլյանի 2019թ. հոկտեմբերի 14-ի թիվ 2913 դիմումը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ`
1. Ալբերտ Յոլյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը տրամադրել հասցե՝ «Գորիս համայնք, քաղաք Գորիս, Մ. Խորենացու փողոց 1-ին նրբանցք, թիվ 5 տուն»:
2. Չեղյալ համարել նախկինում տրված քաղաք Գորիս Խորենացու 5 հասցեն :
3. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
2019թ. հոկտեմբերի 16
ք. Գորիս